կարևոր
1390 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-15 17:23
Հասարակություն

Կերչի նեղուցում վնասվել է երկու լցանավ, չի պարզվել 4 մարդու գտնվելու վայրը

Կերչի նեղուցում վնասվել է երկու լցանավ, չի պարզվել 4 մարդու գտնվելու վայրը

Կերչի նեղուցում «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» լցանավերի հետ կապված միջադեպի վայրում վառելիքի արտահոսք է գրանցվել, «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Ռոսմորեչֆլոտ»-ի մամուլի ծառայությունից:

Գերատեսչությունում պարզաբանել են, որ միջոցներ են ձեռնարկվում նավթամթերքների թափվելու հետևանքները վերացնելու ուղղությամբ ՝ «Մորսպասսլուժբա»-ի և Ռուսաստանի ԱԻՆ-ի ուժերով:

Դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում ուժեղ քամի և մինչև 7 բալ փոթորիկ է նկատվում:

Հաղորդվում է, որ աղետի ենթարկված «Վոլգոնեֆտ 212» նավը տեղափոխում է մոտ 4,3 հազար տոննա մազութ, նավի վրա գտնվում է անձնակազմի 13 անդամ: 

Ավելի ուշ հաղորդվել է ևս մեկ լցանավի՝ «Վոլգոնեֆտ 239»-ի վնասման մասին, որում գտնվում են անձնակազմի 14 անդամներ:

Օգնության են ուղարկվել երկու ուղղաթիռ և երկու քարշակ։ 

Նախնական տվյալներով՝ լցանավերի վնասումից հետո չի պարզվել չորս մարդու գտնվելու վայրը։  «Վթարի պահին նրանք կարող էին գտնվել մեքենայական բաժանմունքում կամ նավամբարում», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ մնացած նավաստիները կամ բարձրացվել են կողքով անցնող քարշակների վրա, կամ մնում են ջրի մակերևույթին։