Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համալսարանների միջազգային խորհրդի հիմնադիր նախագահ Օրհան Հիքմեթ Ազիզօղլուն, նշելով, որ պատերազմի դեպքում Թուրքիային մի շարք իրավունքներ են տրված, որոնց շրջանակներում Թուրքիան, «երկրի անվտանգության նկատառումներից ելնելով», կարող է փակել նեղուցները ռուսական նավերի համար:
AA-ի հետ զրույցում Ազիզօղլուն ասել է, որ Ռուսաստան-Թուրքիա լարվածությունը երկու երկրներին էլ օգուտ չի բերի, այլ «կառաջացնի շատ լուրջ խնդիրներ»:
«Ռուսաստանը բախում չի ցանկանում, սակայն, Ռուսաստանի ներկայիս արձագանքի հետ կապված, շատ կարևոր գործոն կա: Սկզբում Ուկրաինայում շատ կարևոր խնդիրներ առաջացրեց: Արևմտյան հասարակությունը դրանց խիստ արձագանքեց, սակայն ոչինչ չձեռնարկեց դրանց դեմ, ինչն էլ, Ռուսաստանին ավելի համարձակ դարձրեց` օկուպացրեց Ղրիմն ու դարձյալ ոչ մի պատասխան չստացավ: Ահա այսքանից հետո էլ լկստվեց»,- ասել է թուրք պաշտոնյան:
Ազիզօղլուի խոսքով՝ «ոչ մի երկիր մեկ ուրիշի «լավ տղան» չէ»: «Երկրների զենքի հզորությունը` ուղղված ռազմական իմպերիալիզմին կամ տնտեսական զարգացմանը, իրավունք չի տալիս խախտելու այլ երկրների սահմանները: Այս դեպքում Ռուսաստանը վրիպեց»,-ասել է նա: