|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մանթաշյանց գործարարների ակումբն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս, որն ուղղված է գործարարների իրավունքների պաշտպանությանը։ Նախաձեռնությամբ մասնավորապես նշվում է՝ վերացնել գործարարների կալանավորման և ունեցվածքի ապօրինի առգրավման պրակտիկան՝ որպես ճնշման գործիք, սահմանել արդար և կանխատեսելի մեխանիզմներ հարկային և տնտեսական վեճերի դեպքում։
Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնում են Մանթաշյանց գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը և LSA ընկերության փաստաբան, ի.գ.թ. Արսեն Սարդարյանը։ Ըստ նախաձեռնության հեղինակների՝ առաջարկվող օրենսդրական փոփոխություններն ուղղված են գործարար միջավայրի բարելավմանը, ներդրողների վստահության բարձրացմանը և Հայաստանում ներդրումային կայունության ապահովմանը։