|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Օմանի ծոցում հարձակում է տեղի ունեցել երկու նավթատար նավերի վրա, նավաստիները փրկված են: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտնում են իրանական և արաբական ԶԼՄ-ները:
Խոսքը Front Altair (Նորվեգիա) և Kokuka Courageous (Պանամա) նավերի մասին է:
Օմանի իշխանությունները հաստատել են գրոհի փաստը` նշելով, որ նավում պայթյուն է որոտացել:
Դեպքը տեղի է ունեցել Իրանի տարածքային ջրերում: Անձնակազմերը տարհանվել են և անվտանգ վայրում են: Ըստ ԻՌՆԱ-ի` փրկարարական գործողությունն իրականացրել է Իրանը. 44 մարդ հասցվել է այդ երկրի տարածք: