կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-26 16:39
Հասարակություն

Հայ ժողովուրդը եկել-հասել է իր լինելության վերջին սահմանին, որից այն կողմ մահն է. դիտարկում

Հայ ժողովուրդը եկել-հասել է իր լինելության վերջին սահմանին, որից այն կողմ մահն է. դիտարկում
 Աշխարհի իրական տերերը 300-400 ընտանիք են, որոնք տիրապետում են ֆինանսական համաշխարհային հոսքերին, և, անկախ՝ այս կամ այն երկրում տեղի ունեցող քաղաքական իրարձություններից, իշխանափոխության արդյունքներից, պատերազմներից, սրա կամ նրա գրաված տարածքներից, այդ ընտանիքները շարունակում են գնել, վաճառել, տիրել, տիրապետել։
 
Անիմաստ է այս կամ այն գերտերության կողմից հարևանի տարածքի նվաճումը, եթե այն չի մտնում աշխարհի տերերի գլոբալ ծրագրերի մեջ, քանի դեռ խաղի կանոնները թելադրողը նրանք են։ Հիմա, Ռուսաստանը, որը հետևեց Արցախյան պատերազմին, Ուկրաինական պատերազմում այդ փորձն օգտագործեց, Չինաստանի ու Թուքիայի զոհը կարող է դառնալ, որոնք էլ իրենց հերթին հետևում են Ուկրաինայի պատերազմին, այս մի փորձը՝ սեփական ծրագրերն իրականցնելու համար, այն տարբերությամբ, որ Թուրքիայի դեպքում, վերջինիս էքսպանսիան, գլոբալիստների կամ համաշխարհային խորքային պետության կողմից արտոնված է դեռ երեկ և արտոնված է լինելու, քանի որ, պանթուրքիզմը Ռուսաստան-Չինաստան-Իրան եռյակը քանդելու ամենաարդյունավետ լծակն է։ Իսկ Չինաստանը կդառնա նրանց հաջորդ զոհը, եթե փոխի իր արտաքին քաղաքականության բնույթը ու փորձի նվաճել Թայվանը։
 
Բ․ Բացառություն են կազմում, ինչպես վերևում ասացի, որոշ երկրներ, որոնք այս կամ այն չափով անկախ են և դուրս են մնում համաշխարհային «դավադիր» ուժերի համակարգից, և փորձում են այս կամ այն կերպ պայքարել այդ «խորքային» կոչվող պետության դեմ։ Ռուսաստանի պարագայում, հակագլոբալիստական այդ պայքարը սեփական ծագման բնօրրանը հանդիսացող Կիևյան Ռուսիայի դեմ պատերազմն է, որտեղ, Ուկրաինական «ազգայնականության» դեմ պայքարող Ռուսաստանը հողին է հավասարեցնում ռուսալեզու Ուկրաինան, և սա մեծ պարադոքս է։ Այս պատերազմը, գնալով, դառնում է ավելի ու ավելի անկանխատեսելի և արդյունքում, կարող է Պյուռոսյան հաղթանակ տոնվել, ինչը սկիզբ կարող է դառնալ ռուսական կայսրության քանդվելու համար։ Եւ եթե ԽՍՀՄ փլուզումը ես տեսած չլինեի, կասեի, որ դա անհնար է։ Սակայն, մենք պարտավոր ենք վատթարագույնին անգամ պատրաստ լինել, քանզի մեր ժողովրդի ու Երկրի միակ փրկությունը սեփական ուժերին ապավինելու և համայն Հայության միասնության մեջ է։
 
Եթե Ուկրաինան ուկրաինացու համար իր հայրենիքն է, որի համար նա իր տրամաբանական պայքարն է մղում, ապա հավաքական արևմուտքի ու գլոբալիստների համար, այն՝ լոկ Ռուսատանը քանդելու և այդ քանդելը կազմակերպելու համար՝ պատերազմելու հարթակ է։ Այսպիսով, օտար մի ուժ սլավոնական մի ժողովրդի, որի արմատը, ծագումը մեկն է, բաժանել է երկու պետության ու բախել է իրար։ Իսկ հարևաններն էլ, գետի ափին նստել, ու, ըստ չինական ասացվածքի, սպասում են, մինչև որ հոսանքը կբերի իրենց թշնամու դիակը։
 
Գ․ Գարունը թեժ է Հայաստանում։ Ու քանի դեռ Հայ ժողովուրդը դուրս է եկել փողոց՝ հանուն իր ինքնության ու պետականության, ոչ մի ստահակ կամ վարչապետ չեն կարող անգամ մեկ թիզ հող տալ թշնամուն։ Ավելին։ Այս պայքարի դրական հաղթանակի դեպքում Հայաստանը առաջ կանցնի բոլորից իր տարածաշրջանում։
 
Սա ազգային ազատագրական սրբազան պայքար է, և ոչ մի սրիկայի, եթե այդպիսիք կան, չի հաջողվելու գրպանել այս ապստամբ ընդվզումի արգասիքները, քանզի Հայ ժողովուրդը եկել հասել է իր լինելության վերջին սահմանին, որից այն կողմ մահն է։
Այո։ Ուկրաինայի անալոգիայով եթե մոտենանք, Հայաստանը լոկ հարթակ է Ռուսաստան - Իրան տանդեմը թուլացնելու, անգամ՝ վերջիններիս վերացնելու համար, և այստեղ ևս, պանթուրքիզմը գործուն, արդյունավետ միջոց է։ Եւ ճիշտ է այն, որ մենք բացարձակ թույլ ենք, սակայն ի տարբերություն մեր հարևանների, մենք ունենք, առայժմ ունենք, փոքրիշատե կազմակերպված համաշխարհային հայություն, բազմապիսի՝ անհսկելի կառույցներով, այդ թվում՝ քաղաքական համաշխարհային մի կառույց, որի անունն է ՀՅԴ, և Հայաստանյաց Առաքելական Եկեղեցի՝ իր կարողություններով ու կրոնական համայնքներով։
 
Դ․ Դաշնակցության, հայկական այլ քաղաքական կառույցների, Եկեղեցու հիմնական խնդիրը պիտի լինի այն, որ մոտակա երկու տարում կարողանան, մեզ՝ հայերիս, աշխարհին ներկայացնել որպես համաշխարհային գերկազմակերպված իրողություն, փաստարկ, կատարյալ անկախ, անհսկելի մի նոր սուվերենություն, մանավանդ, որ և Եկեղեցին, և ՀՅԴ-ն բացարձակ անկախ ազգային ուժեր են։
Բարի վաղվա օր Ձեզ։
Լուսանկ․ Andranik Masisi Keshishyan

Зацелована, околдована,