Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը շնորհավորում է հայ զինվորին, բանակի սպայակազմին և ողջ հայ ժողովրդին՝ Հայոց բանակի 27-րդ տարեդարձի առթիվ։ Արցախյան ազատամարտի բովում ծնված ու ազատամարտի հաղթական ելքն ապահոված մեր բանակը իրավամբ վայելում է ողջ հասարակության անմնացորդ նվիրումը, սերն ու գուրգուրանքը։ Պետության անվտանգության ապահովման գործում բանակի դերն ու նշանակությունն անհնար է գերագնահատել․ բանակը մեր լինելիության, արժանապատվության ու հաղթության խորհրդանիշն է և առհավատչյան։
Մեր բանակը ռազմական դերակատարությունից զատ, նաև տարածաշրջանային ու ռազմաքաղաքական գործոն է, որը պայմանավորել է նաև մեր պետության զարգացման ընդհանրական ուղեգիծը։ Բանակը հաղթությամբ պսակեց արցախյան հակամարտությունն ու գծեց Հայաստանի արտաքին քաղաքականության ու անվտանգության կարմիր գծերը։ Հետևապես, Հայաստանի ցանկացած իշխանություն, ամենից առաջ, պարտավոր է սպասարկել Հայոց բանակի կողմից ամրագրված այն արդյունքը, որը հայկական զույգ պետությունների հարատևության հիմնական երաշխիքն է:
Այս հպարտ խոհերով ու մտածումներով էլ վերստին մեր ամբողջական զորակցությունն ու նվիրումն ենք հայտնում հայկական զույգ պետություններին ու հայոց բանակին:
28․01․2019