Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչո՞ւ ՀՀ կառավարության շենքը չեք շրջափակում, այլ նախագահական նստավայրը, որը քիչ աշխատակիցներ ունի՝ ըստ Yerkir.am-ի հարցրեց լրագրողներից մեկը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսին։
«Կգա օրը՝ կշրջափակվի նաև Կառավարության շենքը։ Մենք ունենք ծրագիրը և ըստ օրվա ռեսուրսի, ըստ նպատակահարմարության որոշում ենք այդ օրը որ շենք պետք է ենթարկվի շրջափակման։ Նախագահականում կա 155 աշխատակից, դրանից մի փոքր ավելի քիչ ԱԽ-ում, որի շենքը ևս շրջափակված էր։ Դրանից առաջ ԱԳՆ և այլ նախարարությունների շանքերն էին շրջափակվել»,-ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ խնդիրը պետական կարևոր հաստատությունների շրջափակումն էր, և մեր քաղաքացիները իրենց առջև դրված խնդիրը լուծել են։
Լրագրողի դիտարկմանը, իբր գործադուլ են արել Դաշնակցության գործարանների աշխատակիցները, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ Դաշնակցությունը որևէ գործարան կամ օբյեկտ չունի․ դաշնակցականի ունեցվածքը տարբեր է, քաղաքական ուժինը՝ տարբեր, եթե անգամ այդպիսի օրինակ կա՝ դա անհատական որոշում է եղել, քանի որ Շարժումը համընդհանուր հանդես է եկել կոչով, և եղել են գործադուլին միացողներ, եղել են՝ ոչ։
Մանրամասն՝ տեսանյութում․