|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներին տեղեկացրել է, որ «ոչ» է ասելու Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը և շարունակելու է նույն գիծը. հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Ֆինլանդիան և Շվեդիան չորեքշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգին են փոխանցել դաշինքին միանալու դիմումները։
«Մենք չենք ուզում նույն սխալը երկու անգամ անել: Ուստի մենք վճռականորեն շարունակելու ենք մեր քաղաքականությունն այս առումով։ Մենք մեր գործընկերներին ասացինք, որ «ոչ» ենք ասելու Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Մենք կշարունակենք մեր ճանապարհը նույն ուղղությամբ»,- ասել է Էրդողանը երիտասարդներին տված հարցազրույցում։