Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը հայտնել էր, որ անցնած գիշեր քաղաքացիները կրկին կտրել են Նիկոլ Փաշինյանի՝ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ գտնվող արձանի գլուխը: Քաղաքացիները, չընդունելով Փաշինյանի թուրքամետ և պետականակործան քաղաքականությունը, գլխի փոխարեն արձանի վրա տեղադրել են Թուրքիայի դրոշը:
Պարզվում է՝ Իջեւանի ոստիկանությունը շուրջօրյա հերթապահություն է սահմանել Փաշինյանի գլխատված արձանի վրա՝ հետագա «փորձանքներից» խուսափելու համար:
Ինչպես ասում են՝ երկու վախը մի մահ է, իսկ իրավապահների այս շուրջօրյա «հիստերիան»՝ Փաշինյանի անձի շուրջ, նրա աթոռի, առանձնատան, կառավարության շենքի, խոսում է հենց այդ վախի մասին:
Ավելի վաղ գրել էինք, որ ըստ մեր տեղեկություների՝ վաղ առավոտյան, երբ Փաշինյանի արձանն իջևանցիներին է ներկայացել ոչ թե Փաշինյանի գլխով, այլ Թուրքիայի դրոշով, Փաշինյանի հարազատ եղբայր Արտակ Փաշինյանը (Սիփան Փաշինյանի հայրը) շտապել է խայտառակված արձանը պատել ծածկոցով:
Նշենք, որ սա արդեն Փաշինյանի արձանի գլխատման արդեն 3-րդ դեպքն է. առաջինը տեղի էր ունեցել Գյումրիում, 2-րդը՝ Իջևան քաղաքի մուտքի մոտ:
Տես նաեւ՝
Կտրել են Փաշինյանի արձանի գլուխը՝ այն փոխարինելով Թուրքիայի դրոշով