Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական եկամուտների կոմիտեն հատուկ հսկողություն է սահմանել աշխատակիցների կողմից վարքագծի կանոնների պահպանման ուղղությամբ՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը վերհանելու և կանխելու նպատակով: Հարկային տեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է անհատական հսկողություն սահմանել աշխատակիցների ու հարկ վճարողների շփումների նկատմամբ և անհապաղ զեկուցել հարկային ծառայողի վարքագծի կանոններից տարբերվող վարքի կամ կոռուպցիոն դրսևորումների դեպքերում:
Հանձնարարվել է հարկ վճարողների մոտ այցելություններն իրականացնել բացառապես ստուգման (ուսումնասիրության) հանձնարարագրերի կամ արտաքին դիտարկման վերաբերյալ գրավոր հանձնարարականի առկայության դեպքում՝ բացառելով հարկ վճարողների հետ չարտոնված շփումները, նրանց գործունեությանն անհարկի միջամտությունը:
Վարքագծի կանոնների համաձայն՝ հարկային ծառայողը պարտավոր է խուսափել ցանկացած տեսակի հովանավորչությունից, միջնորդությունից, աջակցությունից, որոնց արդյունքում կխոչընդոտվի հարկային օրենսդրության պահանջների կատարումը: Նա պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են վարկաբեկել հարկային ծառայությունը, հարկային ծառայողի կոչումն ու համբավը:
Հարկային ծառայողի վարքագծի կանոններից շեղում նկատելու դեպքում ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարողներին ահազանգել կոմիտեի նախագահի առաջին տեղակալին՝ 060-544-605 հեռախոսահամարով կամ զանգահարել թեժ գիծ՝ 060-544-444: Կոմիտեն պատրաստ է արագ արձագանքել և արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին