Լիբիական ազգային բանակը Խալիֆ Խաֆթարի գլխավորությամբ հսկողություն է սահմանել մայրաքաղաք Տրիպոլիի շրջակա տարածքների նկատմամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Այդ տարածքները ստրատեգիական կարևորություն ունեն: Տրիպոլիի հարավ արևմուտքում բախումները դեռ շարունակվում են: Անցնող շաբաթ Խալիֆ Խաֆթարը իր գլխավորած զինված ուժերին հրամայել էր առաջ շարժվել` «Տրիպոլին ահաբեկիչներից ազատագրելու համար»: Ի պատասխան Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը ենթակա զինված ուժերը ապրիլի 7-ը հռչակեցին Խաֆթարի բանակի դեմ «Կատաղության հրաբուխ» գործողության մեկնարկի օր: