կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-16 11:55
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քամուն ենթարկելու ե՞ք պատասխանատվության․ լրագրողը՝ ոստիկանին, որը քամու պատճառով տուգանեց ցուցարարին

Դեպի Ավան վարչական շրջան տանող ճանապարհին ավտոերթի մասնակիցներից մեկին պարեկային ոստիկանությունը վարչական տույժի ենթարկեց միայն այն բանի համար, որ եռագույն դրոշը փակել էր ավտոմեքենայի հետևի պետհամարանիշը՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Որ Ադրբեջանի դրոշը լիներ՝ չէին տուգանի»,-հայտարարեցին ակցիայի մասնակիցները։

Ոստիկանների ապօրինի գործողությունները պատճառ դարձան, որ ավտոերթը կանգ առնի տևական ժամանակով։

Այնուհետև ոստիկանները սադրանք հրահրեցին ու սկսեցին բռնի բերման ենթարկել խաղաղ ակցիայի մասնակիցներին։

Նշենք, որ մայրաքաղաքում 5 հասցեներից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման անհնազանդության ավտոերթերը։ Նախօրեին հանրահավաքի ժամանակ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր․ «Առավոտից՝ ժամը 8։00-ից, պետք է սկսենք անհանզանդության ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր։ Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ վաղը հանրահավաք չենք ունենալու, բայց ամբողջ օրվա ընթացքում պետք է շարունակենք անհնազանդության ակցիաները։ Իսկ երեքշաբթի օրն առավոտյան համարում եմ շատ կարևոր օր․ այդ օրը առավոտյան ժամը 8։00-ին պետք է ամբողջ մայրաքաղաքում տեղի ունենան անհնազանդության ակցիաներ․ առնվազն մենք պետք է ձևավորենք 80-100 խմբեր, ովքեր առավոտյան 8։00-ին՝ թողնելով իրենց գործը, աշխատանքը, առօրյա հոգսերը, պետք է դուրս գան փողոց։ Այն բազմաքանակ, տասնյակ հազարավոր հանրահավաքները, որ ունենում ենք երեկոյան, պետք է ունենանք առավոտյան, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք։ Իսկ երեքշաբթի երեկոյան՝ 19։30-ին, տեղի է ունենալու հանրահավաք»։

Մանրամասն՝ տեսանյութում․