կարևոր
2584 դիտում, 2 ամիս առաջ - 2024-05-19 15:50
Հասարակություն

Ձեզանից իրավական ակտ եմ պահանջում․ լրագրողը՝ իր մուտքը Կիրանց արգելող ոստիկանին

Ոստիկաններն այս պահին արգելում են  ընդդիմադիր պատգամավորներին, լրագրողներին ու մշակութային գործիչներին մտնել դեպի Կիրանց։  ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը հայտարարեց, որ այս պահին սահմանապահ զորքերը միջոցառում են իրականացնում, որով պայմանավորված չի կարող պատգամավորներին թույլ տալ մտնել գյուղ։

«Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն,  շրջանցիկ արահետներով անցնել են Կիրանց և այ պահին նրանք Կիրանցում են։

 Իսկ ոստկանական ուժերը շարունակում են փակ պահել դեպի Կիրանց գյուղ տանող ճանապարհը։  Yerkir.am-ի լրագրողը Ոստիկանության Տավուշի բաժնի պետից բացատրություն պահանջեց՝ նկարահանող խմբի մուտքն արգելելու համար, ինչին հետևեց հետևյալ պատասխանը․ «ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել»։