|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Պետական եկամուտների կոմիտեն մոտ 3.5 մլն դրամ է ծախսել պաշտոնական պատվիրակությունների ընդունման համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ապրիլի 22-26-ն անցկացվել է հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության «Տրանսֆերային գնագոյացման հարցեր» անվանումով 2 դասընթաց: Եվ 3.5 մլն դրամը ծախսվել է այդ սեմինարի շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերի ընդունելության համար:
Օրինակ՝ որպես հուշանվեր՝ միայն 214 հազար դրամի բրոնզե հարթաքանդակներ են գնվել, «Արարատ» ռեստորանում 1 մլն 260 հազար դրամի ճաշկերույթ է կազմակերպվել: Բայց ուշագրավը հյուրերին Ծիծեռնակաբերդ տանելու ծախսն է 69 հազար դրամ, իսկ Գառնի-Գեղարդ կամ Զվարթնոց-Էջմիածին ուղևորությունը արժեցել է ավելի քան 130-հազարական դրամ:
Նկատենք, որ իր աշխատակիցների համար սեմինարների վրա նման հսկայական գումարներ ծախսելուց հետո ՊԵԿ-ի գործելաոճը չի փոխվում, և միջազգային տնտեսական կազմակերպությունները ՊԵԿ-ին շարունակում են համարել ՀՀ տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտ: