| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանի ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ոստիկանի կողմից տարեց քաղաքացուն ապտակելու վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։
Հայտարարությունում ասվում է.
«Խստորեն դատապարտում ենք երեկ Հանրապետության Հրապարակում ոստիկանի կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու փաստը: Թեեւ քաղաքացիներն այս պահի դրությամբ մեզ դիմում-բողոք չեն ներկայացրել, սակայն հաշվի առնելով հատկապես իրավապահներից մեկի անընդունելի կոպիտ վարքագիծը եւ դեպքի հանրային նշանակությունը` սեփական նախաձեռնությամբ վարույթ ենք սկսելու ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու գործընթացն ուշադրության կենտրոնում պահելու համար:
Ակնկալում ենք իրավապահ մարմինների անհապաղ քայլերը դեպքի հանգամանքներն արագ ու անաչառ ուսումնասիրելու եւ ոստիկանության ծառայողին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ցանկանում ենք վստահ լինել, որ թե Հանրապետության Հրապարակում գտնվող եւ թե այլ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության ծառայողների գործողություններն այլեւս կբխեն միմիայն օրենքից ու բացարձակ անհրաժեշտությունից, եւ կբացառվեն այլ անհամաչափ գործողությունները»: