|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Անցած աշնանը Մոսկվայի կենտրոնում ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում կատարած 32-ամյա Սուրեն Վանեցյանը տեսուչին աղաչել է իրեն բաց թողնել, իսկ հետո նրան շանտաժի է ենթարկել կաշառք վերցնելու համար. հայտնում է life.ru-ն:
Տեղեկության համաձայն` տեսուչը համաձայնել է Վանեցյանին «խաղաղությամբ» և 10 հազար ռուբլու նախազգուշացմամբ բաց թողնել: Պարզվել է, որ Վանեցյանն այս ամենը տեսանկարել է և ավելի ուշ ոստիկանին սպառնացել այն հրապարակել, եթե իրեն 2 մլն ռուբլի չվճարի: Տեսուչը հավաքել է անհրաժեշտ գումարը: Սակայն Վանեցյանն այս անգամ նրանից 12 մլն ռուբլի է պահանջել: Հասկանալով, որ նման գումար չի կարող տալ` տեսուչն ամեն ինչ խոստովանել է իր ղեկավարությանը: Նա ծառայությունից հեռացվել է, իսկ Սուրեն Վանեցյանը ձերբակալվել է շորթման համար: