Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանական պետությունում գլխավոր ոստիկանի գլխավորությամբ գնալ ընտրությունների ես համարում եմ անիմաստ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում երիտասարդության հետ հանդիպմանը։
Նա նշեց, որ պետք է բարձրացնել ժողովրդին, որպեսզի կարողանանք գնալ առաջ։
«Նիկոլ Փաշինյանն ուրիշ օրակարգ առաջարկեց՝ արտահերթ ընտրություններ իր իշխանության օրոք․ ինչքա՞ն է այստեղ խորամանկությունը, ինչքանո՞վ է ինքը պատրաստ դրան՝ դա իր օրակարգն է, դա մեր օրակարգը չէ։ Ինքը դա օրակարգի մեջ կմտցնի այն դեպքում, եթե համոզված լինի, որ հաղթելու է։ Իսկ իր հաղթանակը կարող է ապահովել ինչպես տեսնում եք՝ մենք արդեն ոստիկանական պետությունում ենք ապրում․ ամեն օր ընդունվում են օրենքներ, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը, դատական համակարգը, այդ ոստիկանական պետությունում գլխավոր ոստիկանի ղեկավարությամբ գնալ ընտրությունների ես համարում եմ անիմաստ»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա ասաց, որ չի կարող կանխագուշակել, թե ապագայում ինչ կլինի, բայց իրենք համախմբված են իրենց օրակարգի շուրջ։
«Համախմբվել, բարձրացնել մեր ժողովրդին, բացատել՝ ինչ ճանապարհով ենք ուզում գնալ, որովհետև հավատքը որ կորցնում ես, ասում ես՝ ով էլ ուզում է լինի՝ նույնն է լինելու, ի՞նչ իմաստ ունի պայքարելը։ Ո՛չ, էապես տարբեր է լինելու։ Պետք է կարողանանք միասին գնալ՝ հաղթել»,-նշեց նա։
Վազգեն Մանուկյանը նկատեց, որ հավաքված երիտասարդների մեծամասնությունը դաշնակցականներ են։
«Մեծ մասը Դաշնակցությունն է, որին ես մի 30 տարի ճանաչում եմ։ Դաշնակցության երիտասարդներին, որ ճանաչում էի, հիմա արդեն մեծ են՝ աշխարհով մեկ սփռված։ Ես գիտեմ, որ ձեր սրտի մեջ բաբախում է այդ կրակը և եթե սրտիդ մեջ կրակ չլինի, հավատք չլինի՝ ոչ մի բանի չես հասնի։ Ողջունում եմ ձեզ, կոչ եմ անում միասին պայքարել»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․