կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-12 15:40
Հասարակություն

Այս իշխանությունը, փաստորեն, երկու տարի շարունակ ապօրինի որոշումներով է գործել․ Արծվիկ Մինասյան

Այս իշխանությունը, փաստորեն, երկու տարի շարունակ ապօրինի որոշումներով է գործել․ Արծվիկ Մինասյան

Մայիսի 11-ին Հրապարակ TV-ի «Հանդիպում» հաղորդաշարի հյուրն էր ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերող օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ռազմական դրության պայմաններում հավաքներ անցկացնելու և տարբերվող կարծիքներ հրապարակելու մասին կառավարության որոշման դեմ Հայաստան խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Արթուր Ղազինյանի բողոքին, որն օրերս միայն բավարարվեց Վարչական դատարանի կողմից: Դրա արդյունքում քաղաքական և ֆինանսական բնույթի բոլոր վարույթներն ու որոշումները, որ կիրառվել են այդ արգելքը խախտող անձանց նկատմամբ, կկասեցվեն և կչեղարկվեն, իսկ այն մարդիկ, որոնք արդեն իսկ վճարել են տուգանքները հնարավորություն կունենան փոխհատուցում պահանջելու:

«Շատ կարևոր և համակարգային որոշում է կայացրել Վարչական դատարանը հինգ դատավորի կազմով: Խոսքը վերաբերում է դեռևս 2020 թ. սեպտեմբերի 27-ին կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում առանձին սահմանափակումներին՝ մասնավորապես հավաքների ազատությանը և ազատ տեղեկատվություն ստանալուն: Նոյեմբերի 9-ից հետո,մարդկանց դժգոհությունը 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ իշխանությունների տարածած ֆեյք տեղեկատվությունից ու զանազան մանիպուլյացիաներից այլևս բացահայտ էր: Կառավարությունը ոստիկանության և ազգային անվտանգության ծառայությունների միջոցով լռեցնում էր այդ բողոքի ձայնը՝ արգելում ցույցերը, ձերբակալում մարդկանց, վարչական վարույթներ հարուցում և այլն: Վարչական դատարանի ակտով, փաստորեն, հաստատվեց, որ կառավարությունը երկու տարի շարունակ գործել է ապօրինի, հակամարդկային, հակաօրինական, սահմանափակել է մարդկանց ազատությունները, այդ թվում և տեղեկատվություն ստանալու ազատությունը»,- նշել է Արծվիկ Մինասյանը:

Հարցին, թե ինչ է հետևելու դրան, արդյո՞ք որևէ մեկը ներողություն չի խնդրելու դրա համար, Արծվիկ Մինասյանը պատասխանել է. «Ներողություն՝ առնվազն, էլ չեմ ասում, որ այդպիսի կառավարությունը պետք է հրաժարական տա: Իշխանափոխությունից հետո սա պատասխանատվության հարց է առաջացնելու և շատ կարևոր է, որ հասարակությունը նաև հիմա տեսնի, որ այս իշխանությունների գործողությունների 80-90 տոկոսը ապօրինի է եղել»:

Մանրամասները՝ տեսանյութում