Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցավալի է, որ այս հիշարժան օրը մենք ականատես ենք լինում ապօրինի վարքագծի: Փորձում ենք նախ և առաջ հասկանալ՝ որն է այս մասսայական գործողությունների, անտրամաբանական, հաճախ իրավունքից դուրս վարքագծի պատճառը: Եթե անգամ նպատակը ինչ-որ քարոզչական հնարքներ ապահովելն է՝ հաստատ այս ճանապարհը ճիշտ ճանապարհ չէ. այս մասին, ըստ Yerkir.am-ի, Ոստիկանության 6-րդ վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով «ՎԵՏՕ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանի, «Ադեկվադ միաբանության» համահիմնադիրներ Արթուր Դանիելյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի և կազմակերպության ևս երկու անձանց բերման ենթարկելու փաստին, հավելելով, որ չհիմնավորված բերման ենթարկելը, անազատության մեջ պահելը համարվում են լուրջ հանցագործություններ:
Ըստ Մինասյանի՝ ողջամիտ իշխանությունը պետք է դասեր քաղած լինի անցյալից, քանի որ, ներկա իշխանությունները ժամանակին պայքարում էին ապօրինի ձերբակալությունների, վարչական կալանավորումների դեմ, որոնք իրականացնում էին նախկին իշխանությունները, իսկ այսօր էլ նրանք դա անում են էլ ավելի վատ ձևով:
«Մեկ-մեկ մեզ հետաքրքրում է, թե ինչպես է եղել 37 թիվը: Եթե սա սկսում է նմանվել 37 թվին, մեր սերունդներն էլ են ականատես լինում նման վարքագծի: Օր առաջ պետք է վերջ տալ սրան», - եզրափակեց Մինասյանը: