կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-27 11:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը փորձում է կիրառել «աչք վախեցնելու» մեթոդը, բայց այդ ապօրինի գործողություններն, ի վերջո, պատասխանատվության են կանչելու նախաձեռնողներին․ Արծվիկ Մինասյան

Ակնհայտ է, որ «Վահե Գրիգորյան» օպերացիայով, բազմաթիվ քրեական գործերով, ապօրինի վարքագիծ դրսևորելով՝ իշխանությունը չի հասել հաջողությոան և վերջին փորձը՝ օրինական կաշառքի միջոցով ազատվել Սահմանադրական դատարանից՝ դա էլ չի հաջողվում՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ ՍԴ բակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ, որն ընթանում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի շենքում ՀՔԾ հարցաքննությանը զուգահեռ։

«Ճանաչելով թե՛ ՍԴ այն դատավորներին, ովքեր նշանակվել են մինչև 2018 թ-ը և բազմաթիվ գործերով ցույց են տվել իրենց վճռականությունը, պարզ է, որ նրանց առնվազն մեծամասնությունը պատրաստ չէ գնալու օրինական կաշառք ստանալու տարբերակին և հիմա, իմ խորին համոզմամբ, իշխանությունը փորձում է կիրառել այլ մեթոդ՝ ժողովրդական լեզվով ասած՝ «աչք վախեցնելու» մեթոդը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։   

Նա համոզված է, որ այս ապօրինի գործողություններ, ի վերջո, պատասխանատվության են կանչելու հենց դրանք նախաձեռնողներին, պատվիարտուներին և իշխանափոխության առաջին իսկ պահից սկսած սա կդառնա նոր իշխանության անցումային արդարադատության կարևոր ուղղություններից մեկը։

Նրա համար ակնհայտ է, որ այս քննչական գործողությունը, որը ձևակերպվել է որպես վկայի հարցաքննություն, ցանկացած պահի կարող է վերածվել, ինչպես հաճախ տեսնում ենք տարբեր գործեորվ, մեղադրանքի առաջադրման։ Արծվիկ Մինասյանը չի բացառում նաև ազատությունից զրկման գործողությունը՝ ձերբակալման, կալանավորման և այլ տեսքով։ Այս հնարավոր ելքը, նրա դիտարկմամբ, կանխատեսելի է նաև ՍԴ նախագահի և դատավորների համար, այն դատավորների, ովքեր պահպանում են սահմանադրական նորմը և հավատարիմ են իրենց կոչմանը։

«Շատ կարևոր է, որ իրենց տոկունությունը և վճռականությունը լինի՝ ի պաշտպանություն իրավական կարգի, ի պաշտպանություն սահմանադրական նորմերի և որևէ օրինական կաշառքի տեսք ունեցող օրինագիծ կամ օրենք նրանց այդ վճռականությունից հետ չպահի։ Ես կոչ եմ անում նաև մեր քաղաքացիներին՝  անօրինական մեթոդներով օրինականություն հաստատել հնարավոր չէ և իրենց աչքերը բացեն, տեսնեն, որ այն երազանքի Հայստանը, որ իրենք ուզում էին ինչ-որ ժամանակ առաջ, ցավոք, այսօր աստիճանաբար մարում է, նվազում է, նվաղում է։ Օր առաջ պետք է պահանջատերը լինեն իրավունքի գերակայության ապահովման և իշխանություններին պարտադրեն, որպեսզի վերադառնան սահմանադրական ընթացակարգեր, այլ ոչ թե ամեն օր ականատես լինեն սահմանդրական այս կամ այն նորմի ոտնահարման»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Ավելի վաղ տեղեկեցարել էինք, որ այս պահին ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները քննում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: ՍԴ-ի բակում ընթանում է բողոքի ակցիա։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ, սակայն պարզ չէ, թե ինչ նպատակով։

Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ դարձյալ դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։
Բողոքի ակցիայի ժամանակ տեղեկություն տարածվեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել։