|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Դիմադրություն» շարժման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցում Սարդարապատում ու Ապարանում` պատմական հերոսամարտերի մասնակիցների հիշատակի հուշահամալիրներում, ապա ավտոերթով շարժվելու են Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքի՝ հայտնում է Yerkir.am-ը։
Քանի այս իշխանությունը կա՝ մենք սահմանին ունենալու ենք լարվածություն, ունենալու ենք նոր զոհեր, նոր կորուստներ՝ Սարդարապատում լրագրողներին ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Չկա Հայաստանի համար խորհրդանշանակ ու կարևոր մի օր, երբ ադրբեջանական հրոսակախմբերը չիրականացնեն հերթական հանցագործությունը։ Սա այս իշխանության վարած քաղաքականության հետևանքն է և ամենօրյա վարքագիծը։ Քանի այս իշխանությունը կա, Ադրբեջանն իր այս լկտիությունը ավելի է շարունակելու»,- ասաց Մինասյանը։
Նա մաղթեց, որ հաջորդ Մայիսի 28-ը նշենք առանց Նիկոլ Հայաստանում։
Հիշեցնենք, այսօր` ժամը 10:40-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Մանրամասն՝ տեսանյութում․