կարևոր
4195 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-06 18:21
Քաղաքական

Եթե չլիներ Փաշինյանի իշխանությունը` մենք այս դժբախտություններին ականատես չէինք լինի․ Արծվիկ Մինասյան

Չափազանց կարևոր է, որ թե՛ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, թե՛ փորձագետները հանրությանը ներկայացնեն այն դժբախտ իրականությունը, որի մեջ գտնվում է մեր հանրությունը, մեր ժողովուրդը, մեր ազգը։ Ակնհայտ է, որ քանի Հայաստանի գործող իշխանությունը կա որպես իշխանություն, որպես Հայաստանը ներկայացնող խմբավորում, այս լարվածությունները ոչ միայն ավելի թեժանալու են, այլ նաև նոր սպառնալիքներ են լինելու, և գլխավոր խնդիրը շարունակում է մնալ իշխանություններից ազատվելը՝ կամավոր, թե հանրային ճնշման ներքո, գլխավոր հարցը սա է։ Այս մասին քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Չեմ ուզում  նույն տերմինաբանությունը օգտագործել, բանակցողի փոփոխության  և այլնի մասին, բայց շատ պարզ է , և կարծում եմ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրը պետք է իրեն  հարց  տա, և այդ պատասխանը անպայման կստանա, եթե չլիներ Նիկոլի իշխանությունը, վստահաբար ադրբեջանական զինվորական ստորաբաժանումները ոչ միայն չէին հայտնվի Ջերմուկում, Կապանում, Գորիսում, Վարդենիսում, և Հայաստանի գրեթե բոլոր այդ հատվածներում, այլ նաև կշարունակեինք ունենալ ուժեղ Արցախը, վստահելի դեպի ապագան միտված հանրություն, և չէինք ունենա Եռաբլուրի այս նոր ընդլայնումը։ Դա փաստ է, դա ակնհայտ է, և իշխանության հիմնական քարոզչամեքենան, որ տարվում է նրա վրա , իսկ ինչ աներ, եթե հակառակորդը, թշնամին, էդպիսինն էր, դա այդպես չէ, իրականում 20 տարուց ավելին նույն թշնամին է, նույն հակառակորդն է եղել, բայց երբեք ռիսկ չի արել նման կեցված ցուցաբերի, նման պայմաններ առաջադիր, նման լկտի ձևով ոչնչացնելով, գա հասնի յուրաքանչյուր մարդու տուն»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ եթե չլինել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, համոզված կերպով կարելի էր պնդել, որ մենք այս դժբախտությունների ականատես չէինք լինի, և այսօր էլ ուժասպառ վիճակով չէինք քննարկի, իսկ ինչ է պետք անել․

«Բայց դա, ինչպես ասում են, պատմությունը եթեներ չի սիրում, պատմությունը նաև պահանջում է վճռականություն։ Շատ կարևոր պահերին մեր պետությունը ցույց է տալիս, որ վճռական է եղել, և այդ վճռականությունը տվյալ դեպքում պետք է արտահայտվի շատ հստակ գործողությունների մեջ, դա միացյալ ուժերով դուրս շպրտելն է այս իշխանությանը։ Ի՞նչ ձևով, ի՞նչ կարգով, թե՛ խորհրդարանը, թե՛ միջազգային հարթակը, թե՛ համասփյուռ կառույցները, թե՛ Արցախը, ի վերջո մեր ողջ ժողովրդի կարողականությունը, պետք է կարողանանք գտնել այդ բանաձևը, որպեսզի կարողանանք ազգովի այս խնդիրը լուծենք, սա մեկ կամ երկու ուժի խնդիր չէ, և ոչ էլ այդ ուժերի կարողությունների սահմաններում է, որոհետև մենք գործ ունենք հստակ հակահայաստանյան և հակաարցախյան միջազգային դավադրությունների մեջ մտած թշնամի պետությունների, և դրանց ծրագրերը սպասարկելու պատրաստ անձանց խմբի հետ։ Ու մտածել, որ միայն Դաշնակցությունը, կամ Հանրապետականը , կամ Բարգավաճ Հայաստանը, կամ որևէ այլ ուժ, ի վիճակի է հասնել ինչ-որ դրական արդյունքի՝ դա այդպես չէ։Դա ինքնախաբեություն է»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։

 Նրա խոսքով՝ ընդդիմությունը նախորդ շաբաթ փորձեց որոշակի ձևով պատասխան բերել Ադրբեջանի խորհրդարանի կողմից նոյեմբերի 8-ի ընդունված հայտարարության վերաբերյալ,  որտեղ այդ հայտարարությունը պարունակում էր սարսափելի շարունակական գործողություն հայոց պետականութոյւնը ոչնչացնելու, հրապարակային ուժի և ուժի սպառնալիքի կիրառման խոսք, վարքագիծ, ու փորձեցիքն այդ հակադարձմանը զուգահեռ հանրությանը ներկայացնել, որ կա մի քանի հարցեր, որտեղ ժողովուրդը միասնական է, դա Արցախի հարցն է, մեր ժողովրդի ապագային հարցն է, անվտանգ միջավայրում ապրելու հարցն է,խաղաղության օրակարգ կոչվածը, որ ընկալելի է միջազգային հանրության համար, բացարձակ կապ չունի Նիկոլ Փաշինյանի արտաբերած այս նույն արտահայտության հետ․

«Իրականում  Նիկոլ Փաշինյանին և իր խմբակիցներին այսօր հաջողվում է նաև հարության լայն շրջանակներում ունենալ հավատի պաշար, և նաև միջազգային հանրությունը ցույց է տալիս այդ վստահությունը երկու կարևոր ինստիտուտների մանիպուլյացիաներ անելով՝ մեկը խաղաղությունն է, որը ՄԱԿ կանոնադրության գլխավոր նպատակներից մեկն է, մյուսը՝ ժողովրդավարությունը, իրականում ոչ խաղաղության և ոչ էլ ժողովրդավարության մասով այս իշխանությունը ոչինչ չի անում, անում է լրիվ հակառակը, խոսում  է խաղաղության, մասին բերում պատերազմ, բերում է ռազմական գործողությունների, խոսում է ժողովրդավարության մասին, իրականացնում է սահմանադրական մարմինների զավթման ուղղակի գործողություններ՝ աղավաղելով բոլոր ինստիտուտները, այլանդակելով, տեղական ինքնակառավարման մարմինների նման մակարդակի ճնշում գործադրելով»,- ասաց պատգամավորը։

Ընդդիադիր գործիչը նշեց, որ պետք է ժողովրդի աչքերը բացել հենց այս ապօրինությունները ներկայացնելով․ «Շատերը ասում են, բայց ժողովուրդը լավ էլ պատկերացնում է, լավ էլ գիտի՝ ինչ է, բայց իմ խորին համոզմամբ՝ չգիտի։ Թյուրիմացաբար, թե մանիպուլյատիվ հայտարարությունների տակ է դեռևս գտնվում մեր ժողովուրդի մի ճնշող մաս։ Ես համոզված եմ, որ եթե նրանց կարողանանք ճիշտ ներկայացնել իրականությունը, համոզված եմ, որ ժողովուրդը դուրս կգա այս վիճակից, և կպայքարի իր ազատության համար։ Մենք նախորդ շաբաթ փորձեցինք մեր հանրությանը ներակայացնել այս  հնարավորությունը, և տալ շանս այս իշխանությանը, որ գոնե այդ հարցում Արցախի հանրապետության , ինքնորոշման իրավունքի, Հայաստանի հանձնառության, որպես արցախահայության և Արցախի իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ ունեցող երկրի խոսք։ Բայց մենք ականատես եղանք, թե ինչպիսի վարքագիծ ցուցաբերեց Հայաստանի իշխանությունը, որը ոչ միայն պատրաստ է ոչինչ չխոսել, ոչինչ չասել, թշնամու գործողություններին, այլ մի բան էլ մունաթ է գալիս հայ ժողովրդի վրա, Հայաստանի ընդդիմության վրա, ովքեր քննադատում են, և ասում են չի կարող այսպիսի բան լինել»,- ասաց նա։