կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-22 16:30
Արցախ

Վախենում են, քանի որ գիտեն. 29 օր հետո իրենց համար ամեն ինչ լինելու է ավարտված. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ. news.am

Վախենում են, քանի որ գիտեն. 29 օր հետո իրենց համար ամեն ինչ լինելու է ավարտված. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ. news.am

Հերթական տխմար փորձն է վարկաբեկել «Հայաստան» դաշինքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ այս օրերին տեղեկատվական հարթակներում կեղծ տեղեկություններ են սկսել շրջանառվել որոշ ուժերի կողմից այս կամ այն համայնքում գումար բաժանելու մասին։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգին հանձնարարական է տվել մի քանի տասնյակ մարդու «հայտնաբերել», որոնք կհայտարարեն՝ իբր փող են ստացել «Հայաստան» դաշինքին ձայն տալու համար, մասնավորաբար տրվում էր Վահե Հակոբյանի և Իշխան Սաղաթելյանի անունները, իբր գումար են խոստացել, ճնշումների ենթարկել:

«Հերթական տխմար փորձն է այսպիսի անհեթեթ տեղեկությունների միջոցով վարկաբեկել «Հայաստան» դաշինքը։ Կարծում եմ՝ սա իրենց վախերի արտացոլումն է։ Վախենում են, քանի որ գիտեն. 29 օր հետո իրենց համար ամեն ինչ լինելու է ավարտված»,– ասաց Վահե Հակոբյանը: