Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանը չի ծրագրում Bayraktar հարձակողական անօդաչու թռչող սարքեր գնել Թուրքիայից. չորեքշաբթի «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը:
«Ռուսաստանը ներկայումս չի քննարկում Bayraktar անօդաչու թռչող սարքերը Թուրքիայից գնելու հարցը, քանի որ ունի այդ դասի «Orion» սեփական անօդաչու թռչող սարքերը, որոնք մատակարարվում են ինչպես Ռուսաստանի զինված ուժերին, այնպես էլ արտահանման համար են»,- ասել է ծառայության խոսնակ Վալերիա Ռեշետնիկովան։
Ապրիլի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Haberturk-ին ասել էր, թե Ուկրաինային մարտական անօդաչու սարքեր վաճառելու գործարքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Միաժամանակ, նա հայտարարել էր Անկարայի պատրաստակամության մասին`քննարկել Մոսկվային Թուրքիայի պաշտպանական արտադրանքի մատակարարումը: