կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-10 11:30
Քաղաքական

Եթե Ռուսաստանը կորցներ Ղազախստանը, ապա կկորցներ նաև ԵԱՏՄ-ն. Սուրեն Սարգսյան

Եթե Ռուսաստանը կորցներ Ղազախստանը, ապա կկորցներ նաև ԵԱՏՄ-ն. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը ներկայացրել է «ղազախական հեղափոխության միջազգային կոնտեկստը»։

Նա, մասնավորապես, նշել է. «Ղազախական հեղափոխությունը տապալեց այդ երկրի փաստացի նախագահ Նազարբաևին:

1. Հիմա, եթե Տոկաևը պահպանի իր պաշտոնը, (կարծես ամեն ինչ դրան է գնում) ապա առավելապես Ռուսաստանի շնորհիվ: Սա նշանակում է լինել կախված Ռուսաստանից համարյա այնքան, որքան կախված է Բելառուսը: Ի դեպ հենց Ռւսաստանի շնորհիվ է Տոկաևը ստացել անսահման իշխանություն և հենց Տոկաևն է այս պահին հեղափոխության  հիմնական շահառուն:

2. Գոնե այս պահին Ղազախստանն ըստ էության կտրվել է թյուրքական աշխարհի շղթայից և դարձել է ռուսական աշխարհի ազդեցության գոտի (տես թուրքիայի դիրքավորումը պան թուրքական զորքեր ստեղծելու անհրաժեշտության մասին):

Բնականաբար նման իրավիճակը խառնում է նաև Թուրքիայի խաղաքարտերը՝ նեոօսմանյան կայսրություն ձևավորելու ճանապարհին (տես թուրք-ադրբեջանական համատեղ հիստերիան):

3. Եթե Ռուսասանը կորցներ Ղազախստանը, ապա նա կկորցներ նաև ԵԱՏՄ-ն, քանի որ առանց ԵԱՏՄ հեղինակ և երկրորդ ԵԱՏՄ տնտեսություն Ղազախստանի, այդ կառույցը չէր լինի:

Ի դեպ ոչ ստաբիլ Ղազախստանը լուրջ մարտահրավեր է չինական ճանապարհ և գոտի նախագծի իրականացման համար և այս առումով, կարծում եմ, Ռուսաստանն ունի Չինաստանի լիակատար աջակցությունը՝ ամեն գնով իրավիճակը ստաբիլացնելու համար (տես Չինաստանի նախագահի ուղերձը):

Մի բան է պարզ: Կապ չունի, թե ով է բարձրացնում հեղափոխական ալիքը, կարևոր է, թե ով է կարողանում այդ ալիքը ճիշտ ժամանակին առավել օպերատիվ որսալ և վերցնել իր շահաբաժինը»։