Ինչու պետք է հեռանա այս իշխանությունը.
- Պատերազմում պարտված իշխանությունը ՉԻ ԿԱՐՈՂ բանակցել խաղաղության պայմանագիր, քանի այդ խաղաղությունն անմիջապես վերածվում է անվերապահ կապիտուլյացիայի.
- Իշխանության փոփոխությունը հանգեցնում է գլխավոր բանակցողի փոփոխության, ինչը զրոյացնում է նախկին բանակցողի կողմից ձեռք բերված բոլոր բանավոր պայմանավորվածություններն ու ստանձնած պարտավորությունները.
- Գլխավոր բանակցողի փոփոխությունը կասեցնում ու սառեցնում է բոլոր տեսակի բանակցությունները, քանի որ նոր բանակցողը չի ընդունում իր նախորդի ձեռք բերած պայմանավորվածություններն ու պարտավորությունները.
- Իշխանության հեռացումից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որը չունի մանդատ բանակցել և ստորագրել որևէ ռազմավարական նշանակության փաստաթուղթ.
- Աշխարհի բոլոր պետությունները ընդունում են այն փաստը, որ ժամանակավոր կառավարությունները չեն ներկայացնում ամբողջ ժողովրդին և չունեն մանդատ բանակցելու ու ստորագրելու որևէ փաստաթուղթ.
- Ժամանակավոր կառավարությունը՝ կասեցնելով վտանգավոր ու պրտվողական բանակցությունները, ստանում է շունչ քաշելու ժամանակ և հնարավորություն հաշտեցնել հասարակությունը, վերակազմակերպել պետական կառավարման համակարգը, բարձրացնել պետական ինստիտուտների աշխատանքի արդյունավետությունը և վերականգնել հանրության հավատը, հարգանքն ու վստահությունը պետության նկատմամբ.
- Հնարավորություն է ստանում վերակազմակերպել, վերակառուցել, արդիականացնել ՀՀ Զինված ուժերը, համալրել նոր զինատեսակներով և բարձրացնել ՀՀ ԶՈւ մարտունակությունը.
- Նշված աշխատանքներն ավարտելուց հետո կազմակերպվում են արտահերթ ընտրություններ՝ համընդհանուր ազգային ու պետական շահի վրա հիմնված լեգիտիմ և ուժեղ ազգային իշխանության ձևավորման նպատակով.
- Նոր ընտրված իշխանությունը՝ ամուր պետականության, կոնսոլիդացված հասարակության և մարտունակ բանակի հիմքի վրա վերսկսում է բոլոր բանակցությունները, բայց արդեն հավասարի և ուժեղի դիրքերից՝ համազգային նպատակների իրականացման ու պաշտպանության հանձնառությամբ:
Շատերին հետաքրքրում հարցը. կլինի՞ արդոք պատերազմ իշխանության փոփոխությունից հետո.
Ո՜Չ, չի լինի, քանի որ Ադրբեջանն այդ իրավիճակում չի կարող ստանալ թույլտվություն պատերազմ սկսելու համար, իսկ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն այսօր հուսալիորեն պաշտպանված են Ռուսաստանի խաղաղապահների, ՀԱՊԿ համակարգով և Իրանի ռազմավարական շահերի համակցությամբ:
Ադրբեջանն ու Թուրքիան այսօր չեն կարող պատերազմ սկսել Ռուսատանի և Իրանի դեմ, իսկ Հայաստանի ժամանակավոր կառավարության որոշումը չվարել բնակցություններ առավել քան լեգիտիմ է և կընդունվի միջազգային հանրության կողմից:
Կարդալով վերը նշվածը, դեռ կա՞ն կասկածներ, որ այս իշխանության հեռացումը բխում է Հայաստանի ազգային ու պետական, ինչպես նաև ցանկացած Հայ մարդու շահերից:
Հ.Գ. Եթե ունեք հարցեր, պատրաստ եմ պատասխանել:
Արթուր Ղազինյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր