կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-12 17:10
Քաղաքական

Նիկոլը՝ այդ պարտված մուկը, մտավ, ու դուք կռացա՞ք, պատերազմում կռացաք, հիմա կռացաք, մինչև ե՞րբ. Դ. Վանյան

Նիկոլը՝ այդ պարտված մուկը, մտավ, ու դուք կռացա՞ք, պատերազմում կռացաք, հիմա կռացաք, մինչև ե՞րբ. Դ. Վանյան
Գրող, հրապարակախոս Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
 
«Ոստիկաններդ՝ անպատիվ, անհայրենիք, մի կտոր հացի կարոտ ու այդ օրահացի պատճառով՝ պատրաստ ամեն ինչի։ Քաղաքացիներին բերման ենթարկում, կոտրում սեփական ժողովրդի ընվզումն ու երազանքը։ Նայում ես՝ սպաներ են, պետության հաշվին հագնված, կերակրված, աննկարագիր ու աներազանք։ Ո՞վ եք Դուք, եթե Ձեր ղեկավարը Նիկոլն է, եթե չեք զգում Ձեր համերկրացու ցավը, նրա գլխին ճոճվող թուրքի սուրը, նրա ու Ձեր ընտանիքի գլխին ահագնացող վտանգը։
 
Սա է՞ր մեր երազած անկախ Հայաստանը, որտեղ քաղաքացին ուր շրջվի՝ ոստիկան է, կամ հարկային, կամ հարկադիր՝ ու բոլորը ուսադիրներով։ Ի՞նչ արժեք ունեն Ձեր ուսադիրները, եթե դադարել եք ծառայել հայ մարրդուն։
 
Զիվորական ղեկավարությունը՝ վախկոտ, պատեհապաշտ, խղճուկ։ Նիկոլը, այդ պարտված մուկը մտավ ու Դուք կռացա՞ք։ Պատերազմում՝ կռացաք, հիմա կռացաք - մինչև ե՞րբ։
 
Լավ, մի գեներալ տղամարդ չկա՞ր, ասեր — Пошёл ты на ...
դուրս գար սենյակից, փողոցում մի քաղաքացի էլ ոգևորվեր։
 
Լավ, մի դատախազ չկա՞, սրանց դատի տա ու մինչև վերջ գնա։ Դուք այս պետության հացը որ ուտում եք, պետությանը, ասել է մարդուն ու հանրությանը մի օր կծառայե՞ք թե ոչ։ Դուք բոլորդ Հայաստանի ոչնչացման վկա ու մասնակիցներն եք։ Հատ - հատ գտնելու ենք, չեք փախչելու, պատասխան եք տալու ու կյանքով չափեք բանտախցերի արժեքները։
 
Նախագահ։ Առանձին մի դեպք։ Կեղծ, վախկոտ, թուլակամ, անողնաշար ու դրամասեր։
 
Ո՞նց եք բոլորդ հավաքվել ու ստրկացրել այս ժողվրդին, սեփական բարօրության համար՝ քար դրել նրա ապագային։ Ես չգիտեմ։ Մեծ ողբերգություն է, որ ես ապրում եմ։ Իմ աչքի առաջ վերանում է իմ տեսակը, իմ Երկիրը, իմ պետությունը։ Այսպես թողնել չի կարելի»։