Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Այն ամենն, ինչ զգուշացրել եմ, այս 1 տարում կատարվել է:
ՀՀ բարձրաստիճան տարբեր ղեկավար պաշտոնյաներ արդարացրել ու օրինականացրել են մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները, արել ու շարունակում են անել Հայաստանի տարածքային իրավազորությունը Ադրբեջանին զիջող պաշտոնական հայտարարություններ:
Այս հայտարարությունները պետք է զրկվեն լեգիտիմությունից և չեն կարող դրվել մեր ժողովրդի շահերի պաշտպանության հիմքում, քանի որ առնվազն`
1) Արվել են են քաղաքական կամ անձնական նեղ շահերի համար` իրենց նկատմամբ դժգոհություն առաջ չբերելու կամ սեփական սխալները կոծկելու համար: Չունեն մասնագիտական հիմքեր:
2) Ավերում են Հայաստանի անվտանգության համակարգը, ստեղծել են իրական վտանգներ Հայաստանի ու Արցախի բնակչության կյանքի և մյուս կենսական իրավունքների համար:
3)Խոչընդոտում են Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությունը միջազգային ասպարեզում:
Հետևողականորեն անտեսվում է, որ ադրբեջանական պետական դոկտրինայում Հայաստանի զգալի մասը համարվում է «ադրբեջանական պատմական տարածք» և որ մեր նկատմամբ տարվում է ֆաշիզմի հասնող ատելության ու էթնիկ ու կրոնական թշնամանքի քաղաքականություն և այլն:
Անպաժելիության պայմաններում շարունակվում են պատերազմական հանցանքները:
Պատերազմի ավարտից հետո միջազգային հանրությունից թաքցվել են ադրբեջանական հանցավոր արարքների փաստերը: Այդ փաստերը թաքցվել են նաև ներքին հանրությունից ու Սփյուռքից:
Լուրջ ճնշումների են ենթարկվել ու շարունակում են ենթարկվել այդ փաստերը բարձրաձայնողները: Տեղի է ունենում պարզապես ինֆորմացիոն բլոկադա:
Կառավարությունն էլ հետո դատապարտելի կերպով առաջ քաշեց «Զորքերը հայելային հետ քաշելու» Հայաստանի ու Արցախի անվտանգության համար կործանարար, մասնագիտական հիմքից զուրկ քաղաքական մոտեցումը:
Այս կերպ նաև խոցելի դարձվեցին մեր Զինված ուժերի, Սահմանապահ զորքերի և մյուս ծառայողների կյանքն ու առողջությունը։
Հետո էլ արվում են հայտարարություններ, թե ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը անիրատեսական խնդիր է ու դա գցում են միջազգային ասպարեզ:
Այս ամենը միջազգային ասպարեզում ազատեց Ադրբեջանի ձեռքերը և հնարավորություն տվել աշխարհը կեղծիքներով լցնելու հաշվին զբաղեցնելու իր շահերի համար նպաստավոր դիրքեր:
Այո´, միջազգային հանրությունն անարդար գտնվեց մեր նկատմամբ, բայց մյուս կողմից ի՞նչ ենք ուզում արտաքին աշխարհից, երբ ինքներս ենք ձախողում մեր «տնային աշխատանքը» և այնպես ենք անում, որ զրկվենք միջազգային անհրաժեշտ պաշտպանությունից ու հայտնվենք աշխարհաքաղաքական շահերի հորձանուտի մեջ:
Ելույթում են բազմաթիվ այլ հարցեր:
Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ