|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«ԶՈւ գլխավոր շտաբի պետը պաշտոնական գրությամբ դիմել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դատավորին՝ խնդրելով իր պատասխանատվության ներքո ժամանակավորապես դադարեցնել գնդապետ Նվեր Մարտիրոսյանի՝ ՀՀ-ից բացակայելու արգելքը` հիմնավորելով, որ վերջինս մի քանի օրով կարևոր գործուղում ունի արտերկիր, սակայն դատարանը մերժել է։
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՊՆ-ի ու Գլխավոր շտաբի հեղինակության մասին:
Պատկերացնո՞ւմ եք, որ այն դատարանը, որի հետ իշխանությունը ինչպես ուզում՝ վարվում է և ինչ վճիռ ուզում է` ստանում է, թքած ունի այն հանգամանքի վրա, որ գործով անցնող զինվորականի վարքի համար երաշխավորում է ԳՇ պետը ու այդ հանգամանքը դատավորի համար որևէ նշանակություն կամ լրջություն չի պարունակում:
Նոր բան չեմ ասում, ուղղակի արձանագրում եմ փաշինյանական դատարանի վերաբերմունքը ՊՆ ղեկավարության նկատմամբ»: