Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Միջազգային դերակատարներից նրանք, ովքեր հիմա ասում են, որ «Ղարաբաղը Ադրբեջան է», երբևէ դա չեն ասել: Երբ խոսքը վերաբերում էր Ադրբեջանին, ասում էին, որ տարածքային ամբողջականության հետ մեկտեղ պետք է ընդունել ինքնորոշման իրավունքը։ Այժմ իրավիճակն այլ է...»,- հուլիսի 21-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Եվ սա այն ամենն է, ինչ դուք պետք է իմանաք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին, ըստ որոնց՝ «1990-ականներից և հատկապես Մադրիդյան սկզբունքների գալուստով, Արցախի ինքնորոշման թեման փակվել է», իսկ ինքը՝ Ղարաբաղը, «հանձնվել է մատներով»։
Դա պատասխան է նաև բոլոր նրանց, ովքեր, Ղարաբաղյան շարժման ալիքով իշխանության գալով Հայաստանում, Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակներից սկսած, փորձել են ազատվել Արցախից, հանձնել Ադրբեջանին՝ վկայակոչելով «միջազգային հանրության պահանջները։
Բենիամին Մաթևոսյան
Քաղաքագետ