|
Փոխարժեքներ
16 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ տարածված տեսանյութը արձանագրվել է դատախազության կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքում և այդ կապակցությամբ նախաձեռնվել է ուսումնասիրություն։
Հիշեցնենք՝ սոցիալական ցանցերում առավոտից տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես է մի կին պատշգամբից մի քանի անգամ միջնամատ է ցույց տալիս «Դիմադրություն» շարժման ցուցարարներին ու թքում երթով անցնող մարդկանց վրա։
Պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան փողոցում, իսկ արարքի հեղինակը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մայրն է։