կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-06 22:36
Հասարակություն

Մայրիկի նյարդերը չեն դիմացել․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է մոր պահվածքը

Սոցիալական ցանցերում առավոտից տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես է մի կին պատշգամբից մի քանի անգամ միջնամատ է ցույց տալիս ցուցարարներին ու թքում երթով անցնող ցուցարարների վրա։

«Ազատությունը» նույնականացրեց, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան փողոցում, որտեղ գրանցված է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը։

Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նախ ասաց, թե միջադեպը չեն մեկնաբանում։

Ավելի ուշ ԱԺ նախագահը որոշեց արձագանքել և պնդեց, թե իր մայրը՝ Մարիա Հովհաննիսյանը ցուցարարների շարքերից հնչող վիրավորնքներին է պատասխանել։ Սակայն տեսանյութում երևում է միայն երթի ընթացքում պատշգամբ դուրս եկած տիկնոջ արձագանքը։

«Այո, մեր տան մոտ ա եղել էդ ամեն ինչը։ Ներքևից իմանալով, որ դա մեր բնակարանն ա, ցուցարարների կողմից վիրավորանքներ են հնչել իմ հասցեին և իմ ընտանիքի հասցեին, որին ի պատասխան մայրիկի նյարդերը չի դիմացել», - ասաց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ իր մայրը պետք է անցնի պաշտոնյաներին՝ ընդդիմադիր պատգամավորներին, վիրավորելու հոդվածով։ Ասում է, թե մոր միջնամատն ու վիրավորանքը ուղղված է եղել ոչ թե նրանց, այլ երթի շարքերում գտվող իրեն վիրավորած քաղաքացիներին։

Նրա կարծիքով, իրավապահները պետք է որոշեն՝ սա ուշադրության արժանի՞ դրվագ է, թե՞ ոչ. - «Ինչ վերաբերվում է իրավական մասին, եթե, բնական է, նման հանցակազմ կա, իհարկե որևիցե մեկը օրենքի առջև առավելություն չունի և չի կարող ունենալ»։