|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայ գերիների ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի կողմից դաժան սպանության տեսանյութը Ադրբեջանի դատախազությունը արդեն կեղծ է որակել, իսկ մյուս տեսանյութերի մասով լուրջ կասկածներ է հայտնել: Այս մասին հայտնել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
«Ի՞նչ էլ արագ են «բազմակողմանի» քննությունն արել: Բա ի՞նչ պետք է անեին: Իրենք իրե՞նց էին դատելու:
Այդքան փաստերով ապացուցել եմ, որ այդ հանցանքները խրախուսում են հենց Ադրբեջանի իշխանությունները: Սա ևս մեկ ապացույց է, որ հայերի նկատմամբ հանցանքների համար անպատժելիությունը հովանավորում են հենց նրանք:
Սա ադրբեջանական հայատյացության քաղաքականության բաղկացուցիչ մաս է»: