կարևոր
6910 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-06 11:01
Իրավական

Կարեն Մկրտչյանի նկատմամբ Ալեն Սիմոնյանի խուլիգանական պահվածքից անցել է երեք օր ու որևէ գործընթաց չի նախաձեռնվել․ Արսեն Բաբայան

Կարեն Մկրտչյանի նկատմամբ Ալեն Սիմոնյանի խուլիգանական պահվածքից անցել է երեք օր ու որևէ գործընթաց չի նախաձեռնվել․ Արսեն Բաբայան

Կանադահայ Կարեն Մկրտչյանի նկատմամբ Ալեն Սիմոնյանի խուլիգանական վարքագիծ դրսևորելուց հետո անցել է արդեն երեք օր, գրում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Այդ երեք օրերի ընթացքում որևէ իրավակա-քաղաքական պաշտոնական գործընթաց չի նախաձեռնվել (դեռ միայն մեկնարկի իմաստով) ստուգելու Ալենի գործողությունների իրավաչափությունը: Այդպիսի գործընթաց, իրավական և ժողովրդավարական պետությունում, պետք է մեկնարկված լիներ առնվազն դեպքի հաջորդ օրը:

Հետևաբար համարում եմ, որ հարցը, իրավականության և ժողովրդավարության լույսի ներքո, այլևս փակված է և չի լինելու որևէ պրոցես:

Սա նշանակում է, որ հետագա ցանկացած զարգացում այս հարցով, որը կճանաչի Ալենի գործողությունները ոչ իրավաչափ և հակաբարոյական, չի լինելու օբյեկտիվ և չի ծառայելու ազնիվ նպատակի: Հնարավոր հետագա «պատժամիջոցները» դառնալու են ընդամենը ներթիմային և ներսում իշխանություն ունենալ-պահելու կալիբրների կռիվ և վերադասավորումներ: Այսինքն, ցանկացած սցենարի դեպքում, բացառապես պայմանավորված կլինի անձամբ Նիկոլ Փաշինյանի շահերով»: