Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՔՊ-ում կրկին արշալույսները խաղաղ չեն:
Այս անգամ էլ ՔՊ-ականների թիրախում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանն ու Անդրանիկ Քոչարյանը «կոալիցիա» են կազմել ու ակտիվ հակաքարոզչություն են տանում՝ ընդդեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի:
Վերջինիս մասնակցությամբ Կասկադում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպն էլ իսկական առիթ է դարձել նրանց համար։
Նրանք օգտագործում են նաեւ այս միջադեպը՝ ՔՊ ներսում Ալեն Սիմոնյանի դեմ տրամադրություններ հրահրելու, պատգամավորներին ընդդեմ Սիմոնյանի տրամադրելու համար, որպեսզի պաշտոնանկության պրոցես սկսեն:
ՔՊ կոալիցիոն այս եռյակը հարմար առիթներ է փնտրում նաեւ Նիկոլ Փաշինյանի ականջին Ալեն Սիմոնյանի մասին տեղեկություններ հասցնելու համար: Մինչ այս պահը դեռ Փաշինյանին չեն կարողացել տրամադրել Ալեն Սիմոնյանի դեմ, բայց ամեն ինչ դեռ առջեւում է:
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երեկ արձագանքելով ԱԺ նախագահի պահվածքին, ՔՊ-ին հորդորել էր Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարց բարձրացնել: ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ խմբակցության բարձրագույն մարմնում պետք է քննարկվի Ալեն Սիմոնյանի հարցը: Արդյոք ՔՊ-ն կգնա այս քայլին, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա: Հավելենք, որ ՔՊ ներսում ոչ պակաս ակտիվ է նաեւ Ալեն Սիմոնյանի կողմնակիցների թեւը, որոնք ամեն հարցում պաշտպանում են վերջինիս:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում