Փոխարժեքներ
07 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ադրբեջանի քաղաքացին մեղադրվում է այն բանում, որ իբր համագործակցել է հայկական հատուկ ծառայությունների հետ:
Բաքվի դատարանը պետական դավաճանության մեջ մեղադրվող Այդին Զաքիևին դատապարտել է 17,5 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանականԶԼՄ-ները:
Զաքիևը ձերբակալվել էր այդ երկրի իրավապահների կողմից 2021 թվականին։ Նրան մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության, հայկական կողմին Ադրբեջանի ԶՈւ անձնակազմի համալրման մասին տեղեկատվություն փոխանցելու մեջ։
Հետաքննության վարկածով ՝ Զաքիևը նաև կեղծ տեղեկություններ է տարածել նախապես պատրաստված հատուկ տեքստերի տեսքով, որոնք ուղղված են երկրում էթնիկ հողի վրա հակամարտություն ստեղծելուն։