Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Իրանում 17 մարդ է ձերբակալվել` ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեղադրանքով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի Անվտանգության նախարարության հակահետախուզության վարչության պետը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Հունիսի 18-ին նախարարության հակահետախուզության վարչության աշխտակիցները հայտանաբերել եւ ոչնչացրել են լրտեսական մի ցանց, որը կապված էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ-CIA) հետ»,- հայտնել է պաշտոնյան:
Ըստ նրա՝ հայտնաբերված լրտեսներն աշխատում էին երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող՝ տնտեսական, միջուկային, ռազմական, ենթակառուցվածքային եւ կիբեր կենտրոններում եւ դրանց հետ որպես կապալառու կամ խորհրդատու համագործակցող մասնավոր սեկտորում:
«Հայտնաբերված լրտեսների թիվը 17-ն է: Նրանք միմյանց հետ կապված չեն եղել, աշխատել են որպես առանձին գործակալներ եւ անմիջական կապի մեջ են եղել ԿՀՎ սպաների հետ»,- տեղեկացրել է Անվտանգության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ դատարանն արդեն վճիռ է կայացրել ձերբակալված բոլոր անձանց գործով, եւ նրանցից մի քանիսը շուտով մահապատժի կենթարկվեն: