Միասին կարող ենք
կարևոր
1249 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-17 19:49
Աշխարհ

Իրանում մահապատիժ է սպառնում ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության համար դատապարտվածներին

Իրանում մահապատիժ է սպառնում ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության համար դատապարտվածներին

Իրանում մահապատիժ է սպառնում այն անձանց, ովքեր դատապարտվել են ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության համար: Այս մասին նախազգուշացրել է Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին:

«Հրապարակվել է դատարանի հրամանն ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիվ վարչակարգերի հետ համագործակցած որոշ անձանց հետ կապված ունեցվածքի բռնագրավման և սառեցման մասին։ Այդ կետով նախատեսվում է նաև մահապատիժ։ Այն, անշուշտ, կկիրառվի դատական քննությունից հետո մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ՝ որպես օրինական պատիժներից մեկը: Մենք նախազգուշացնում ենք բոլոր տարրերին, որոնք ձգտում են սպառնալ ժողովրդի անվտանգությանը, որ սպառնալիք դառնալու փորձերի դեպքում նրանք կենթարկվեն վճռական իրավական միջոցների, ոչ մի զիջում չի լինի», – մեջբերել է նրա խոսքը SNN հեռուստաալիքը:

Մարտի 15-ին Իրանի ոստիկանության պետ, գեներալ Ռեզա Ռադանը հայտնել էր, որ փետրվարի 28-ից ի վեր իրավապահ մարմինները ձերբակալել են 500 մարդու՝ հակառակորդի հետ համագործակցության կասկածանքով: