|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Իրանի դատարանը դատապարտել է Ֆրանսիայի երկու քաղաքացիների՝ Իսրայելի օգտին լրտեսության համար
Իրանի առաջին ատյանի դատարանը երկարատև ազատազրկման է դատապարտել Ֆրանսիայի երկու քաղաքացիների՝ Ֆրանսիայի և Իսրայելի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
Մեղադրյալներն են 40-ամյա Սեսիլ Քոլերը և 72-ամյա Ժակ Պարին։ Ըստ իրանական աղբյուրի՝ դատարանը Ֆրանսիայի քաղաքացիներից մեկին դատապարտել է 6, 5 և 20 տարվա ազատազրկման։ Մյուս մեղադրյալը ստացել է 10, 5 և 17 տարվա ազատազրկում։
Ժակ Պարին և Սեսիլ Քոլերը Իրանում պահվում են 2022 թվականի մայիսից՝ լրտեսության մեղադրանքով։