Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-07-07 09:40
Իրավական

Լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողին ՔԿՀ-ում զրկել են արտոնյալ պայմաններից. «Ժողովուրդ»

Լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողին ՔԿՀ-ում զրկել են արտոնյալ պայմաններից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը երկրում առկա քրեական իրավիճակը կարգավորել, ավարտել է, հիմա էլ պատերազմ է հայտարարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «զոն նայողներին»: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ նախօրեին պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանի հրահանգով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «զոն նայողներից» մեկին տեղափոխել են պատժախուց: Այս փաստը ՔԿՀ-ում լուրջ աղմուկի պատճառ է դարձել, ու չի բացառվում, որ առաջիկայում հերթական բախումը հասունանա ՔԿՀ-ում: Բացի այդ՝ «Ժողովուրդը» տեղեկացավ, որ վերջին օրերին քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը հարմարավետ պայմաններ է ստեղծել կալանավորվածներից մեկի համար:

Խոսքը հունիսի 4-ին ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին ծեծելով սպանելու գործով կալանավորվածներից մեկի մասին է, որին արտոնյալ «գահից» իջեցրել են: Թե ինչով կավարտվի դատախազության այս հանդգնությունը, դեռ դժվար է ասել, բայց որ իրավապահ համակարգում արդարության լուրջ ճգնաժամ կա, դա փաստ է: Ու Գեւորգ կոստանյանն իրականում այս մասին պետք է մտահոգվի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում