Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեխաներն իրավունք ունեն մասնակցելու հանրահավաքներին, այդ թվում՝ քաղաքական ձեւաչափի։ Այս մասին մայիսի 4-ին Ազգային ժողովի նիստում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:
Այդ իրավունքը, ըստ օմբուդսմենի, ուղղակիորեն երաշխավորում է, որ երեխայի կարծիքը հաշվի կառնվի, եւ նրա ներգրավումը պետք է իրականացվի լավագույն մոտեցումների ու իրավունքների հարգման շրջանակներում։ «Սակայն, ամեն դեպքում, երեխայի ոչ մի իրավունք չպետք է գերագնահատել կամ թերագնահատել։ Ամենակարեւոր սկզբունքը երեխայի լավագույն շահերի պահպանումն է»,- ասաց Գրիգորյանը։
Ընդ որում՝ նա անընդունելի համարեց երեխաների հայտնվելը քաղաքական հանրահավաքների կադրերում։ Դա, ըստ երկրի գլխավոր իրավապաշտպանի, ծայրահեղ բացասական հետեւանքների է հանգեցնում։ «Թիրախ են դառնում նաեւ երեխաները»,- նշեց Գրիգորյանը՝ մատնանշելով սոցցանցերում տիրող ագրեսիան։
Հիշեցնենք, որ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները քաղաքական գործընթացներում եւ գործողություններում ակտիվորեն երեխաների ու դեռահասների էին ներգրավել՝ դրա դեմ որեւէ քննադատությամբ հանդես չգալով: