կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-18 09:23
Հասարակություն

Ջավախքի ընդդիմադիրները ևս միանում են Վրաստանում ընթացող հանրահավաքներին

Ջավախքի ընդդիմադիրները ևս միանում են Վրաստանում ընթացող հանրահավաքներին

«Խելացի մարդը ժողովրդի դեմ չի առճակատվի», «ամենայն խստությամբ պատասխանատու պետք է լինի իշխանությունը», «տեխնոլոգիաները փոխվում են, իշխանության ստերը՝ ոչ»՝ նման արտահայտություններով է գնահատում պետությունում տիրող իրավիճակը Սամցխե-Ջավախքի ընդդիմությունը. ըստ Yerkir.am-ի՝ գրում է tv9news.ge-ն:

Ջավախքում «Եվրոպական Վրաստանի» կոորդինատորը հիշում է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները և ասում է, որ բողոքի ցույցերը սկսվել են հենց ստի պատճառով: Արսեն Կարապետյանը նոյեմբերի 17-ին կմիանա բողոքի ցույցին:

«Կրկնակի և եռակի խիստ պատասխանատվություն պետք է կրի իշխանությունը: Եթե նայենք հարևանին, միակուսակցության օրինակ ունենք: Միայն սուտը չի փրկի: Կլինի իմ կուսակցությունը, չեմ լինի ես – նման հաղորդակցություն ուներ Սերժ Սարգսյանը այն ժամանակ, բայց երբ կուսակցությունը հաղթեց, հայտարարեց. «Ես կլինեմ վարչապետ»: Ամեն ինչ ավարտվեց նրանով, ինչ պատահեց Հայաստանում: Այստեղ ավելի մեծ սուտ է: Ի՞նչ ասեց երեկ իշխանությունը՝ «Խոստացանք, բայց խուստումն իրականացնելը ինձ չի հետաքրքրում»: Կոբախիձեն պարզ հայտարարեց, որ «Ժողովուրդը նա է, ով կանգնած է մեր կողքին»: Ով նրանց կողքին կանգնած չէ, դա Վրաստանի 90%-ն է, եթե չհաշվենք այն ստրուկներին, ում ունեն Թբիլիսիում»,- հայտարարում է Արսեն Կարապետյանը:

Մայրաքաղաքում պլանավորած մեծ ցույցին կմիանա Միացյալ ընդդիմության անդամը Ջավախքում: Մելիք Ռաիսյանն ասում է, որ Թբիլիսիում և տարածաշրջաններում իրադարձությունները կզարգանան այնպես, ինչպես կպայմանավորվեն ընդդիմություն անդամները:

«Կառավարությունը ժողովրդի հանդեպ արհամարհանք ցուցադրեց: Տեխնիկաները փոխվում են, բայց կառավարության սուտը մնում է սուտ: Որտեղ խախտվում են մարդու իրավունքները, կա կաշառք, զարմանալու չէ այն ինչ պատահեց: Իրավիճակից դուրս գալու ելք միշտ էլ գոյություն ունի, սակայն սա նշանակում է, որ իշխանությունը չի ցանկանում արդար անցկացնել ընտրությոնները: Ինչ վերաբերվում է բողոքի ցույցերին, եթե ընդդիմությունը պայմանավորվի, որ դեռ մայրաքաղաքում պետք է անցկացվի, բոլորս կգնանք մայրաքաղաք, եթե որոշեն, որ տարածաշրջաններում էլ պետք է փակվեն ճանապարհները, ապա ամեն ինչ կլինի պայմավորվածության համաձայն»,- բացատրում է Մելիք Ռաիսյանը:

Նոյեմբերի 17-ին Թբիլիսիի բողոքի ցույցին պատրաստվում է միանալ նաև Գիորգի Գիուաշվիլին:

Վրաստանի խորհրդարանը բուռն քննարկումներից հետո անցավ համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ օրինագծի քվեարկությանը: Օրինագիծն ընդունելու համար անհրաժեշտ էր 113 ձայն, իսկ քվեարկության արդյունքներն են՝ 101 կողմ և 3 դեմ:

Վրաստանի խորհրդարանը 101 կողմ ձայներով տապալեց 2020 թվականին համամասնական ընտրակարգին անցնելու մասին սահմանադրական փոփոխությունների օրինագիծը։

Օրինագծին դեմ քվեարկեց Ախալքալաք-Նինոծմինդայի մաժորիտար պատգամավոր՝ Հենզել Մկոյանը, Ախալցիխե-Ադիգենի պատգամավոր՝ Գիորգի Կոպաձեն չի մասնակցել քվեարկությանը, իսկ Բորջոմի-Ախալքալաքի պատգամավոր՝ Գեդի Փոփխաձեն նախաձեռնությանը կողմ է: