Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հեռացման ընդդիմության գործողություններում նոր օրակարգ պետք է սահմանել։ Նա չի հեռանա, ոստիկանական մի քանի պատով իրեն կպաշտպանի, ժողովրդի վրա զենք կուղղի, կմնա իր աթոռին նստած, մինչեւ Հայաստանի վերջին քաղաքացին անգամ ոտքի չկանգնի։
Իսկ հանրահավաքները, խորհրդարանի կառավարության շենքերի դիմաց ցույցերը երկար չեն կարող շարունակվել, քանի որ սաստկացող ցրտերին զուգահեռ, մարդկանց թիվը պակասելու է, ավելին, մարդիկ արագ արդյունք են ցանկանում տեսնել։ Միայն սահմանադրական եղանակով առաջ ընթանալու դեպքում ընդդիմությունը պետք է կարողանա աշխատել իմքայլականների հետ, ինչն արդեն մի քանի անգամ տապալվել է։ Թե որքանով հերթական փորձը կհաջողվի, դժվար է պատկերացնել։
Հավանաբար այլ եղանակներ պետք է մտածել։ Ի դեպ, այս առումով բավականին հետաքրքիր են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները նախկին նախագահների հետ, որոնք բոլորն էլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում։
Փաշինյանը, ժամանակ ձգելով, փորձում է մաշել շարժումը, փորձում է մնալ՝ ի հեճուկս իր հասցեին հնչող բացահայտ հայհոյանքի, հիմնավոր ու չափազանց կոշտ քննադատության։ Մարդիկ, որքան էլ գիտակցեն խնդիրը եւ դուրս գան փողոց, պետք է ընդդիմության հստակ գործողությունները տեսնեն։
Որտե՞ղ է բանալին, ինչպե՞ս պետք է հաջողության հասնի ընդդիմությունը։ Խորհրդարանն առայժմ հույս չի ներշնչում, մնում է ոչ սահմանադրական եղանակը, որին ընդդիմադիրներն առայժմ չեն դիմում։ Գուցե չեն ցանկանում Փաշինյանի հակասահմանադրական քայլերը կրկնել, շարունակել վատ նախադեպը։ Պատային իրավիճակ է, որը պահանջում է ոչ ստանդարտ լուծում, քանի որ Սահմանադրությունը վարչապետի հեռացման հարցում շատ մեծ խութեր ունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում