| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ԵՄ-ին կոչ է արել արտաքին քաղաքական որոշումներ կայացնելիս հրաժարվել միաձայնության պահանջից, գրում է FT-ն։
Եվրախորհրդարանում իր ելույթում Դրագին ասել է, որ ԵՄ-ն պետք է բարելավի որոշումներ կայացնելու իր կարողությունը՝ արդյունավետորեն արձագանքելու Ռուսաստանի կողմից առաջադրված մարտահրավերին, որը, նրա խոսքով, ուղղակի հարձակում է ԵՄ ամենամեծ ձեռքբերման՝ մայրցամաքում խաղաղության ապահովման վրա:
Նա նոր ԵՄ-ի իր տեսլականն անվանել է «պրագմատիկ ֆեդերալիզմի» ձեւ, որը կներառի համատեղ որոշումների կայացումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, էներգետիկան, պաշտպանությունը եւ արտաքին քաղաքականությունը: «Եթե դրա համար պահանջվում է ԵՄ պայմանագրերի փոփոխման գործընթաց սկսել, մենք պետք է ընդունենք դա»,- ասել է Դրագին, փոխանցում է Bloomberg-ը։
Ըստ նրա՝ Եվրոպային անհրաժեշտ է խորացնել պաշտպանական ինտեգրումն ու համակարգումը։
Նրա խոսքով՝ թեեւ ԵՄ անդամ երկրների ընդհանուր պաշտպանական ծախսերը մոտ երեք անգամ գերազանցում են Ռուսաստանի ծախսերին, ԵՄ-ում, ընդհանուր առմամբ, շահագործվում է 146 պաշտպանական համակարգ, ինչը դժվարացնում է համակարգումը: ԱՄՆ-ը, ընդհակառակը, շահագործում է սպառազինության ընդամենը 34 համակարգ։ Դրագին առաջարկել է ԵՄ-ին համաժողով անցկացնել՝ այս հարցը քննարկելու համար։
Դրագին կոչ է արել Եվրամիությանը միջոցներ ձեռնարկել էներգակիրների գների աճի ուղղությամբ՝ ասելով, որ անհրաժեշտ են «կառուցվածքային լուծումներ»: «Էներգիայի արժեքը հաջորդ Եվրոպական խորհրդի ուշադրության կենտրոնում կլինի: Մեզ անհրաժեշտ են վճռական եւ անհապաղ լուծումներ»,- ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն COVID-19 համավարակի հետեւանքները պետք է հարմարեցնի ուկրաինական ճգնաժամի հետեւանքներին եւ էներգակիրների գների աճին։