Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե կա ինչ-որ մեկը, որ հրաժարվել է այդ պահանջից, թող հայտարարի այդ մասին՝ ըստ Yerkir.am-ի ասաց գեներալ-լեյտենանտ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ խոսելով մոտ 5 տասնյակ բարձրաստիճան զինվորականների կողմից Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։
Անդրադառնալով այդ պահանջից հետո Նիկոլ Փաշինյանին հոտնկայս դիմավորելուն, Տիրան Խաչատրյանն ասաց, որ ոչ մի գեներալ ծափահարությունով չի ընդունել Նիկոլ Փաշինյանին, իսկ հոտնկայսը զինվորական կարգ է։
«Բոլոր զինվորականները պարտավոր են իրենց վերադասին հոտնկայս դիմավորելու, բոլորը ուշադիր պետք է լինեն՝ ով է հրաման տվողը, երբ կա հրաման տվող, իր ուսադիրները և համազգեստը հարգող կամայական զինվորական, ով գտնվում է այնտեղ, պարտավոր է կատարել այդ հրամանը»,-ասաց Տիրան Խաչատրյանը։
Փաշինյանի հայտարարությանը ԱԺ ամբիոնից, թե զոհերի թիվը 4000-ի է հասնում՝ պլյուս-մինուս 50, նա արձագանքեց․ «Եթե երկրի վարչապետի համար մեկ մարդու կյանքը պլյուս-մինուս հիսունով է, ես ոչինչ չունեմ ասելու, իսկ զոհերի թվերը հստակ կան»։
Օնիկ Գասպարյանի մասին Փաշինյանի խոսքին ի պատասխան, իբրև թե նա Անվտանգության խորհրդի նիստում չի հայտարարել 2-3 օրում այն դադարեցնելու անհրաժեշտության մասին, Տիրան Խաչատրյանն ասաց՝ Օնիկ Գասպարյանը այդ հարցի հետ կապված այսօր տվել է իր պատասխանը, բացի այդ կան նաև տարբեր ԶԼՄ-ներով նախկինում հնչեցվածները՝ այդ թվում իշխանության ներկայացուցիչների կողմից, թող համեմատեն նախկինում ասվածները այսօրվա հնչեցվածի հետ։
Արշակ Կարապետյանի և Արտակ Դավթյանի նշանակումներին անդրադառնալ Տիրան Խաչատրյանը չցանկացավ, միայն ասաց, որ դատարան է դիմել, իրավական գործընթաց կա։
«Նրանք քաղաքականապես ավելի լոյա՞լ են»՝ հարցին, Տիրան Խաչատրյանը բազմանշաբնակ պատասխանեց՝ ո՞վ․․․
Մանրամասն՝ տեսանյութում․