Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանն անցած տարիների ընթացքում 6 ամիսը մեկ ռեժիմով ԵԽ նախարարական կոմիտեին բանաձեւ է ներկայացրել` ադրբեջանցի փախստականների` իրենց բնակության վայրեր վերադառնալու անհապաղ պահանջով։ Հայկական կողմի ջանքերով դրանք մերժվել կամ հետաձգվել են։
Տակտիկան հետեւյալն էր․ հայտարարել՝ թող գան, ապրեն, բայց քանի որ Ղարաբաղն իշխանություն ունի, կա մի ճանապարհ` պետք է նրանք եւս մասնակցեն այս քննարկումներին։ Ինչ-որ պահի համաձայնությունը կայացել էր՝ Ղարաբաղի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը պաշտոնապես մասնակցել էր նախարարական խորհրդի քննարկումներին։
Ավելին` արցախյան կողմը պնդել էր, որ չի կարող ադրբեջանցիների անվտանգությունն ապահովել, որովհետեւ ադրբեջանական դիպուկահարները կանգնած են սահմանին, պետք է նրանց հետ քաշել, ինչն էլ հարցի հետաձգման պատճառ էր դարձել:
Հեղափոխությունից հետո Ադրբեջանն այս հարցով որեւէ անգամ չէր դիմել ԵԽԽՎ նախարարական խորհրդին, սակայն 2019-ի դեկտեմբերին կրկին դիմել է, բայց ժամանակ անց պաշտոնապես հրաժարվել եւ հետ կանչել բանաձեւը:
Ինչո՞ւ. հնարավո՞ր է հայկական ու ադրբեջանական կողմերը պայմանավորվածություն ունեն այս հարցով՝ հարցրինք այն օրերին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանին։ «Իսկապես տարօրինակ է այն, որ այս փուլում Ադրբեջանն է հրաժարվում․ չեմ կարող հստակ պատճառն ասել, բայց կարող եմ ենթադրել, որ խոսքը վերաբերում է քաղաքական այնպիսի պայմանավորվածությունների, որոնց պայմաններում Ադրբեջանին ձեռնտու չէր եւս մեկ անգամ ունենալ նախարարների կոմիտեի մերժումը, քանզի չմոռանանք, որ կոմիտեն շատ հեղինակավոր կազմակերպություն է։ Պատմական փաստարկները երբեք չեն կարող հիմք դառնալ, իսկ իրավական մերժումը թույլ չէր տա պայմանավորվածություններն աշխատեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։