Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում միջազգային այցելուների ներկայությամբ պայմանավորված՝ առկա է առաջարկի տեսանկյունից արտարժութային միջոցների առաջանցիկ աճ, ինչն էլ հանգեցրել է դրամի որոշակի ամրապնդմանը, այս մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ https://armenpress.am/arm/news/1082285.html այս մասին ասել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում՝ անդրադառնալով դոլար-դրամի փոխարժեքի շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների, դոլարի փոխարժեքի նվազման վերաբերյալ հարցին:
Գալստյանը նախ կարևորել է հասկանալը, թե ինչո՞վ է պայմանավորված փոխարժեքի վարքագիծը, գործոնների ամբողջականությունը, որոնք բերում են փոխարժեք որոշակի դրսևորումներին:
«Մենք տեսնում ենք մի իրավիճակ, որ ՀՀ-ում ունենք միջազգային այցելուներ: ՀՀ-ում ստեղծվել է իրավիճակ, որ արտաքին պահանջարկը մեծացել է: Մեր ծառայությունների նկատմամբ կա որոշակի պահանջարկի աճ, որը ենթադրում է, որ մեր ծառայությունները դարձել են արտահանելի: Երբ այդ մարդիկ մեր հանգստի վայրերում կամ ռեստորաններում որոշակի ծախսեր են իրականացնում, դա ենթադրում է, որ դա արտահանման աճ է՝ ՀՀ վճարային հաշվեկշռի տեսանկյունից: Այդ իրավիճակը բերել է նրան, որ մենք ունենք արտարժութային միջոցների առաջանցիկ աճ՝ առաջարկի տեսանկյունից պահանջարկի նկատմամբ, որը հանգեցրել է դրամի որոշակի ամրապնդման»,- ասաց ԿԲ նախագահը:
Հասկանալու համար, թե այդ երևույթը որքանով է հիմնարար՝ Գալստյանը կարևոր համարեց իմանալը, թե այդ մարդիկ որքա՞ն են պլանավորում մնալ Հայաստանում, ինչպիսի՞ն կլինի նրանց վարքագիծը: Ըստ նրա՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու ԿԲ խորհրդի որոշման հիմքում հենց նաև այդ մարտավարության էլեմենտն է, դեռևս պետք է տեսնել այդ միջազգային այցելուների վարքագիծը և նրանց վարքագծով դրդված տնտեսական հետևանքները, որոնք կլինեն ՀՀ տնտեսությունում, որի արտացոլումը տեսանելի կլինի նաև փոխարժեքի մեջ:
Քանի որ Հայաստանում փոխարժեքն ազատ լողացող է, ԿԲ նախագահը զերծ մնաց գնահատականներ տալուց, թե ե՞րբ կվերականգնվի կամ ի՞նչ մակարդակի կհասնի: