Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսով վարակված հիվանդների կողմից հիվանդանոց դիմելու դեպքերը Իրանում սկսել են նվազել։ Նվազում է նաև այդ համաճարակից մահացության դեպքերը. Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքերն է մեջբերում իրանական IRNA գործակալությունը։
Ռոհանին ընդգծել է, որ համաճարակի դեմ մղվող պայքարը բավական արդյունավետ են եղել։ Ըստ նրա՝ գլխավոր խնդիրը փողոց դուրս եկող մարդկանց քանակը նվազեցնելն է։ «Եթե տանը կա 10 մարդ, ուրեմն պետք է նրանցից միայն մեկը դուրս գա փողոց և գնումներ անի բոլորի համար», - նշում է Ռոհանին։
Իրանն առաջին անգամ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքի մասին հայտարարել էր փետրվարի 19-ին։ Վերջին տվյալների համաձայն Իրանում վարակվել է 24811 մարդ՝ 1934 մահվան ելքով. հայտնում է Yerkir.am-ը։