Գրող Կարեն Անտաշյանն իր գրական թայֆայի հետ հեռացնում էր «Գրանիշ» կայքից այն հեղինակերին, որոնք պատերազմի օրերին քննադատում էին դավաճանին։ Սև ցուցակ էր կազմում Կարեն Անտաշյանի հիմնադրած «Գրանիշ»-ի խմբագիր Հասմիկ Հակոբյանը։
Անգամ ներողություն չխնդրեցին արածների համար, իսկ այժմ որոշել են, որ Մսրա ծռերի դերն իրենք պիտի ստանձնեն՝ քոմակ անելով դավաճաններին։
Գրաքննության վարպետ գրողները պատմում են նույն ռուսաֆոբական հեքիաթներն, ինչ Արա Պապյանն ու դասալիք բաբաջանյանները՝ խաղալով արցախցիների ու բոլորիս ճակատագրերի հետ։
Արցախյան ահաբեկչությունից հետո միայն Ռուսաստանի միջոցով հնարավոր եղավ կանխել ողջ Արցախը հանձնելու դավադրությունը, Արցախից հայերի բնաջնջումը։ Դավաճանը կազմալուծեց հայկական բանակը, այլևս զորք չի ուղարկում Արցախ, լավագույն մասնագետներին հանեց բանակից, հերոսներին բանտերը գցեց, Հայաստանի սահմանների ճանապարհները հանձնեց Ադրբեջանին, հայկական տեղանունները թուրքերեն կոչեց, Շուշին դժբախտ, դժգույն կոչեց, դաշնակից ու գործընկեր երկրների հետ հարաբերությունները քաքմեջ արեց, ԳՇ պետը մոռացել ենք` ինչ ա։ Ու միայն ռուս խաղաղապահն է, որ կանխել է Արցախում Հայաստանի ողջ բնաջնջումը՝ փրկելով կապիտուլյանտից ու նրա պաշտպաններից։ Եվ միայն սև ցուցակ կազմողների ու դասալիքների համար պարզ չէր, որ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի միջոցով Ռուսաստանի շուրջ սեղմում են օղակը՝ վարի տալով Հայաստանը։
Եվ այժմ, երբ Մսրա ծռերը, բաբաջանյանա-խզմալյանները, իրենց «Ազատություն» ռադիոկայաններով բացահայտել են թուրքի շահի սպասրկման իրենց դեմքերը, գրաքննող գրողներն են թրքաշահ ռուսաֆոբիայի դրոշակը վերցրել։
«Չի կարելի Փաշինյանին դեմ լինել Արցախը հանձնելու համար, իսկ Պուտինին կողմ»,- պապյանական էնպիսի վստահությամբ են ասում էս ստապատումը, կարծես իրենց թայֆաները չէին, որ օգնեցին, որ դավաճանը 3 տարվա մեջ ստեղծի Արցախը հանձնելու պայմանները ու Թուրքիային տարածաշրջան բերելու գռզոների ու ՆԱՏՕ-ի երազանքը։
Երեք օր առաջ աննախադեպ բան ա էղել, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը գնացել ա Ալիևի հետ ա հանդիպել Բաքվում, իսկ Եվրոմիության հանդիպումից հետո դավաճանը Արցախի նշաձող ա իջեցնում, իսկ արտախորհրդարանական ռուսաֆոբների հետ կապիտուլյանտի հանդիպումից հետո ակտիվանում են դավաճանապաշտպան ռուսաֆոբ գրաքննիչները։
Հովհաննես Իշխանյան