Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքապետի մամլո խոսնակ Արթուր Գևորգյանը «ուռոդ» է անվանել «Էրեբուբի-Երևան» տոնակատարությունների ծախսերը քննադատող քաղաքացիներին. այս մասին նա ասել է News.am-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ այս տարվա տոնակատարությունների վրա ծախսվելու է շուրջ 200 միլիոն դրամ:
Հարցին, թե քննադատողները նշում են, որ նախորդ տարի այդ միջոցառումների համար ծախսվել է 90 միլիոն դրամ, ի՞նչ է փոխվել այս տարի, որ գումարը կրկնապատկվել է, Արթուր Գեւորգյանը պատասխանեց, որ 90 մլն դրամ հատկացվել էր համայնքային բյուջեից, իսկ մնացած գումարը տվել էին մասնավոր ընկերությունները, նույնը կարող է լինել նաեւ այս տարի: «Ու եթե ինչ-որ մի քանի «ուռոդ», որոնք ուղղակի չարացած տականքներ են, բառիս ամենաուղիղ իմաստով, եթե իրենք անգամ հասկանալով են դա անում, շատ ավելի վատ, բառացի այդ մարդը (նկատի ունի քաղաքապետ տեղակալ Արամ Սուքիասյանին-խմբ.) բացատրել է, եթե իրենք չեն հասկանում, ես իրենց ասելու բան ուղղակի չունեմ»,- նշեց նա:
Շարունակությունը` այստեղ